ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Խավարասերների բանավեճը

Խավարասերների բանավեճը
24.12.2024 | 14:09

Եղավ առաջարկ, որ մուտանտը ինքն իր հետ բանավիճի: Եղավ առաջարկ, որ համանախագահ երկրների նախագահների հետ բանավիճի (ի դեպ, այդ առաջարկի խորքային իմաստը շատերը չեն հասկացել. մուտանտի իրական նպատակը իր «կիրթ» ու «կառուցողական» տիրոջ հրահանգը կատարելն է և Մինսկի խմբի լուծարմանը համաձայնություն տալը. դա էր երեկվա շոուի իմաստը):

Այս առաջարկները նախագահների գրասենյակների մակարդակով էին, աչքովս այլ առաջարկներ էլ ընկան: Առավել շատ դուրս եկավ հոգեբույժի հետ բանավիճելու առաջարկը: Անձամբ ինձ համար հետաքրքիր կլիներ, և հաճույքով կհետևեի մուտանտի բանավեճին, եթե այդ բանավեճը տեղի ունենար բանտախցում, այնտեղ մշտական բնակություն հաստատած մուտանտի և այդ բանտախցի մյուս բնակիչ՝ տառականի միջև: Խավարասերներով ինչքան ուզեին՝ կբանավիճեին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ